Ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսը կիսվել է անկեղծ կադրով և հիացրել երկրպագուներին։ Համապատասխան կադրն ու մեկնաբանությունները հայտնվել են նրա Instagram-ի էջում։
30-ամյա հայտնին լուսանկար է հրապարակել, որում կեցվածք է ընդունել կարմիր բիկինիով՝ ցուցադրելով իր մարմինն ու դաջվածքները։
Երկրպագուները գնահատել են աստղի տեսքը՝ նշելով, որ նա հիանալի մարզավիճակում է։ «Լեգենդար կին։ Ես հիանում եմ քո ուժով», «Դու շատ գեղեցիկ ես։ Էլ ի՞նչ կարող եմ ասել այստեղ», «Ինչպիսի մարմին… Տուր ինձ քո մարզչի կոնտակտները», «Կարմիրը քեզ շատ է սազում, Մայլի», «Լուսանկարում ամեն ինչ գեղեցիկ է, ավելորդ ոչինչ չկա»,-ասել են նրանք գրեթե երկու միլիոն հավանում հավաքած հրապարակման տակ գտնվող մեկնաբանություններում։