
ՓԵԼԵՇՅԱՆԸ ՄԻՆԱՍԻ ՄԱՍԻՆ
… Ինձ չէր զարմացնում Մինասի գեղեցիկ դեմքը և ոչ էլ նրա սիրուն, սև ու մեծ աչքերը: Նրանք ինձ ոչինչ չէին ասում: Ես ապշած էի նրա թևերի մաշկի սպիտակության վրա: Ինչքան ազնվություն կար դրա մեջ: Դեռ դպրոցական տարիներիս (այդ հիմա եմ հիշում) ասում էին, որ ֆիզիկայի օրենքով ծիածանի և ամբողջ աշխարհի բոլոր գույների միացությունը բերում է և հանգում միայն մեկ գույնի՝ սպիտակի: Միգուցե Մինասի կախարդական գույների զգացողությունը մարմնավորված էր նրա ճերմակ, մաքուր և սպիտակ մաշկի մեջ: Ի՞նչ իմանաս…
Հովիկ Չարխչյանի ֆեյսբուքյան էջից