25 տարեկանում ես շարքային երիտասարդ եմ եղել,
40 տարեկանում՝ շարքային գիտաշխատող,
44 տարեկանից՝ շարքային ընդդիմադիր ու հետսովետական դժոխքում հայտնված ակումուլյատոր սարքելով օրվա հաց աշխատող,
52-ում հրավերքով հասա ամերիկա, սկսեցի աշխատել օր ու գիշեր գիտականում։
դեռ 50-ից սրտային պրոբլեմների մեջ էի։
57-ին սիրտս վիրահատեցի, կիսատ պռատ խելքի եկա,
59-ից անցա քառորդ դրույք աշխատանքի,
67-ից անցա թոշակի ու նկարագրեցի դեպի սիրտ արյան ետդարձի մեխանիզմը, որը չլուծված էր մնացել 4 դար՝ Հարվեյի ժամանակներից սկսած։
75 տարեկանում ներկայացրի մարդու առաջացման տեսական իմ մեխանիզմը։
ունեմ մոտ 300 քաղաքագիտական ու 70 գիտական հոդվածներ, մոտ 150 տեսական լեկցիաներ քաղաքագիտության մասին, մի 5 էլ գիրք՝ այդ թեմաներով։
Սա ներածականն էր՝ հիմա էությունը։
Ոնց նայում եմ, հայոց իրականությունը կերտում, վարում, իրացնում, բացատրում ու մեկնաբանում են բացառապես 25-40 տարեկան, կյանքում ոչինչ չարած ու աշխարհից էլ անտեղյակները, ոնց ես եմ եղել այդ տարիքում։
Մեզանում հակաբնական ռեվերսիա տեղի ունի՝ տարեցները լլկեցված են հօգուտ երեխեքի բեսպրեդելի։ Դա էլ իր բացատրությունն ունի՝ անկախության սկզբին հասակավորները հայտնվեցին ֆիզիկական գոյությունն ապահովելու անհնարին խնդրի առջև և ստիպված եղան ապավինել իրենց երեխաների՝ մի կտոր բան փախցնելու ֆիզիկական արվեստին։
Հետևանքները քաղում ենք՝ ազգիվերջնականգենոցիդ է ընթանում հենց հայոց երեխեքի ձեռքով։
Ես էլ եմ լլկեցված- իմ կյանքի փորձով հիմնավորված քաղաքագիտական գիտելիքի տարածումը իմ մոտ ընկերական, մի 20-30 հոգուց այն կողմ չի գնում՝ հենց նույն երեխեքի հրամայականն է աշխատում՝ «խի ինքն ով եղավ»-ը։ Որովհետև եթե իմ ու այլ տարիքավորների հորդորներն ու տեսականն ընդունեն, իրենք են խաղից դուրս մնում։
Ավտոիմունային բնաջնջում է ազգային մակարդակով, դեմը խաղ չկա։
Արա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից