
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում և Աշոցքի տարածաշրջանում բուք է։
Նոյեմբերյանի տարածաշրջանում թույլ անձրև է տեղում։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: