Ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովը վերջերս ներկայացել է Dolce & Gabbana վերարկուով։ Պարզվել է, որ ջինսե հագուստն արժեա ավելի քան 4500 դոլար։ Հագուստի արժեքը Telegram-ի իր ալիքում հայտնել է ռուս լրագրող Քսենյա Սոբչակը։
«Այստեղ Ֆիլիպ Կիրկորովը պրեմիերային ներկայացել է Dolce & Gabbana ջինսե վերարկուով՝ 350 000 ռուբլի արժողությամբ։ Ինչ-որ տեղ մենք արդեն տեսել ենք նման բան, լավ, ո՞վ է ավելի զիլ:))»,- գրել է Սոբչակը` Կիրկորովի լուսանկարին կից տեղադրելով Ռիհաննայի նմանատիպ վերարկուով լուսանկարը: