Տաջիկստանում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել․ լրացված
Advertisement 1000 x 90

Տաջիկստանում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել․ լրացված

Տաջիկստանի տարածքում օրվա երկրորդ կեսին երկրաշարժ է գրանցվել, հինգշաբթի օրը հայտնել է հանրապետության Արտակարգ իրավիճակների կոմիտեի մամուլի կենտրոնի ղեկավար Ումեդա Յուսուֆին, գրում է Interfax-ը։

«Հանրապետության Գիտությունների ակադեմիայի երկրաբանության, սեյսմիկ ճարտարագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտի տվյալներով՝ փետրվարի 23-ին՝ տեղական ժամանակով ժամը 13:01-ին, երկրում երկրաշարժ է գրանցվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նրա խոսքով՝ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ, Խորոգ քաղաքում՝ 4 բալ։ Զոհեր և ավերածություններ չեն գրանցվել։

Ավելի վաղ՝, հինգշաբթի առավոտյան՝ տեղական ժամանակով ժամը 05:37-ին և 05:55-ին, երկրաշարժեր են գրանցվել։

«Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դուշանբե քաղաքից 400 կմ հարավ-արևելք։ Նշվել է, որ զոհեր կամ ավերածություններ չեն գրանցվել։

 



Նման նյութեր