
«Արևելք» լրատվականը հայտնում է լիբանանահայ 40-ամյա երգչուհի Լիզա Սվաճյանի մահվան մասին՝ հղում կատարելով վերջինի ընկերներին: Մահվան պատճառը չի նշվում: Ընկերները գրառումներ են կատարել երգչուհու մասին՝ նշելով, որ անհավատալի է, որ կյանքով լեցուն երգչուհին այլևս իրենց հետ չէ:
Լիզա Սվաճյանը երգել սկսել է փոքր տարիքից, տեսահոլովակներ է նկարահանել նաև Հայաստանում: