Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ մտադիր է առաջադրվել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Advertisement 1000 x 90

Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ մտադիր է առաջադրվել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնն իրեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի թեկնածու է համարում։

Այս մասին նա ասել է «Ռադա» հեռուստաալիքի եթերում՝ պատասխանելով ՆԱՏՕ-ն գլխավորելու իր հեռանկարների վերաբերյալ ուկրաինացի լրագրողների հարցին։

«Լավ միտք է։ Պետք է հայտարարեմ, որ նման գաղափար կա… ես ինձ թեկնածու եմ համարում։ Դա շատ լավ պաշտոն է, կարևոր։ Այժմ ՆԱՏՕ-ն ավելի ուժեղ է, քան երբևէ»,- նրա խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայիս գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ավելի վաղ հաստատել էր, որ մտադիր է այս աշնանը թողնել իր պաշտոնը։

Լիտվայի վարչապետը նշել է, որ ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարը կհայտարարվի դաշինքի՝ 2023 թվականի հուլիսին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում։



Նման նյութեր