Ծաղկեպսակ, կոնյակ, ճաշկերույթ. Էջմիածնի համայնքապետի ուշագրավ գնումները (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ծաղկեպսակ, կոնյակ, ճաշկերույթ. Էջմիածնի համայնքապետի ուշագրավ գնումները

ՔՊ-ական համայնքապետերը շարունակում են մնալ մեր ուշադրության կենտրոնում՝ կապված վերջիններիս ուշագրավ գնումների հետ:

Այսօր կանդրադառնանք Էջմիածնի համայնքապետ Դիանա Գասպարյանի գնումներին: Դիցուք՝ համայնքապետարանը բավական կլոր գումարի գրենական պիտույքներ է ձեռք բերել մի ՍՊԸ-ից, որը ՊԵԿ օրինախախտների ցանկում է հայտնվել․

Ուշագրավ է նաև համայնքապետարանի 2023 թվականի գնումների պլանը: 450176 հազար դրամ է նախատեսվում անձեռոցիկ, փոշու շոր, մեկանգամյա օգտագործման բաժակներ ձեռք բերելու համար: 325 հազար դրամով համայնքապետարանը նախատեսում է պրոյեկտոր ձեռք բերել: 549 հազար դրամ էլ Գասպարյանի ղեկավարած կառույցը պատրաստվում է ծախսել ֆուրշետների և ծաղկեպսակների վրա։

Ընդ որում, գնումների պլանում տեղի է ունեցել փոփոխություն, որովհետև խրախճանքների վրա նախապես ավելի քիչ գումար է նախատեսված եղել։

2022 թվականի գնումները էլ ավելի ուշագրավ են, 561 հազար դրամ է ծախսվել՝ Երևան-Փարիզ-Երևան ավիատոմս գնելու վրա։ Մինչդեռ մեկ տոմսի արժեքը ահա այսպիսին է

240 հազար դրամ է ծախսվել  27 անձի համար ճաշկերույթ կազմակերպելու նպատակով, 44 հազարի կոնյակ է ձեռք բերվել: