Ուկրաինան պատրաստվում է ռազմական քայլերի՝ Ղրիմը գրավելու համար․ Զելենսկի (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ուկրաինան պատրաստվում է ռազմական քայլերի՝ Ղրիմը գրավելու համար․ Զելենսկի

Ուկրաինան պատրաստվում է ռազմական քայլերի՝ Ղրիմը գրավելու համար։ Այս մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ռազմական քայլեր կան, մենք պատրաստվում ենք դրանց։ Մենք հոգեպես պատրաստված ենք։ Պատրաստվում ենք տեխնիկապես՝ զենքով, տարբեր կատեգորիաների և բնույթի հարձակողական բրիգադների ձևավորումով, մարդկանց ուղարկում ենք սովորելու այլ երկրների հարթակներ»,- ասել է նա։

Ավելի վաղ Politico-ն, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն չի ցանկանում Ուկրաինային դրդել գրավել Ղրիմը։ Այս մասին, ըստ հրատարակության, պարզաբանել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մի խումբ փորձագետների հետ առցանց զրույցի ժամանակ։ Քաղաքական գործիչը կարծում է, որ Կիևի հնարավոր հարձակումը թերակղզու վրա կնշանակի հատել Ռուսաստանի համար «կարմիր գիծը»։

Պետքարտուղարը նաև հավելել է, որ Ղրիմի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու փորձը կարող է հանգեցնել ռուսական կողմի ավելի մեծ արձագանքի։ Միաժամանակ ԱՄՆ վարչակազմն ընդգծել է, որ նման գործողության մեկնարկի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի Կիևում, այլ ոչ թե Վաշինգտոնում։

 



Նման նյութեր