Ռիհաննան ելույթ կունենա «Օսկար»-ի մրցանակաբաշխությանը
Advertisement 1000 x 90

Ռիհաննան ելույթ կունենա «Օսկար»-ի մրցանակաբաշխությանը

Բարբադոսցի երգչուհի Ռիհաննան ելույթ կունենա «Օսկարի» 95-րդ մրցանակաբաշխության ժամանակ, որը տեղի կունենա 2023 թվականի մարտի 13-ին, գրում է IndieWire-ը։ Երգչուհին երգելու է «Lift Me Up» երգը, որն ընդգրկվել է Marvel-ի «Սև հովազ։ Ընդմիշտ Վականդա» կոմիքսի սաունդթրեքում։

«Lift Me Up»-ը առաջադրվել է Օսկարի «Լավագույն օրիգինալ երգ» անվանակարգում։

Փետրվարի կեսերին Ռիհաննան յոթ տարվա ընդմիջումից հետո ելույթ ունեցավ Super Bowl-ի կիսախաղում: