WR Chess Masters մրցաշարի ավարտին մնացել է 2 որոշիչ խաղափուլ: Լևոն Արոնյանը և Դոմարաջու Գուկեշը 7 հնարավորից վաստակելով 4.5 միավոր կիսում են 1-2-րդ հորիզոնականները:
Մրցաշարում Արոնյանը տարիքով ամենամեծ մասնակիցն է, իսկ Գուկեշը՝ ամենափոքր:
Ուեսլի Սոն և Յան Նեպոմնյաշչին 4 միավորով կիսում են 3-4-րդ հորիզոնականները: