Tesla-ի և SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը սրամտորեն պատասխանել է Google-ին, որը հայտարարել է լուսանկարներ պահելու և մշակելու Google Photos ծառայության նոր գործառույթի մասին։ Նա գրառումը հրապարակվել է Twitter-ում։
Google-ի թվիթում նշվում է, որ Android-ի և iOS-ի «Լուսանկարներ» հավելվածն այժմ ունի Magic Eraser ֆունկցիան, որը թույլ է տալիս օգտվողներին հեռացնել պատահականորեն բեռնված մարդկանց լուսանկարները:
Ծովափին արված լուսանկարի օրինակով՝ ծառայությունը «ջնջել է» մի քանի մեծահասակների և երեխաների, այնպես որ միայն դեպի հորիզոնը նայող աղջիկն է մնացել կադրում։
Ի պատասխան՝ Իլոն Մասկը երկու նկար է տեղադրել։ Առաջինում՝ ամբարտակի մոտ, քայլում են Իոսիֆ Ստալինը և նրա համախոհները՝ Մոլոտովը, Վորոշիլովը և Եժովը։ Հաջորդ լուսանկարն արվել է նույն պահին և նույն տեղում, բայց առանց Եժովի։ Ենթադրվում է, որ նկարը ջնջված է։ «Ստալինին դուր կգար այս գործառույթը», – գրել է Մասկը: