Կարգին Հայկոն` չորրորդ երեխային սպասելու լուրերի մասին
Advertisement 1000 x 90

Կարգին Հայկոն` չորրորդ երեխային սպասելու լուրերի մասին

Համացանցում լուրեր են տարածվել, որ դերասան Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն, ու կինը՝ Իվան, սպասում են իրենց չորրորդ բալիկին: Ըստ շրջանառվող լուրերը՝ Հայկն ու Իվան չեն պարզել երեխայի սեռը, ուզում են անակնկալ մատուցել իրենք իրենց:

Տարածված լուրերի իսկությունը պարզելու համար Tert.am Life-ը խոսեց Հայկի հետ: Դերասանը չհերքեց, բայց և չհաստատեց լուրերը՝ նշելով, որ չի ցանկանում խոսել անձնական կյանքին վերաբերող նորությունների մասին:

«Իմ շրջապատում էլ ոչ ոքի հետ չեմ խոսում այդ թեմայով: Դա նեղընտանեկան հարց է»,- նշեց դերասանը:

Հիշեցնենք, որ Հայկն ու Իվան ծանոթացել են 13 տարի առաջ՝ 2004 թվականին: Նրանք  3 երեխա ունեն՝ Ալիսան, Արթուրը և Ադելը: