114 տարեկան հասակում մահացել Է ԱՄՆ-ի ամենատարեց բնակչուհին
Advertisement 1000 x 90

114 տարեկան հասակում մահացել Է ԱՄՆ-ի ամենատարեց բնակչուհին

114 տարեկան հասակում մահացել է ԱՄՆ-ի ամենատարեց բնակչուհին՝ Ադել Դանլափը: Այդ մասին հայտնել է Fox News հեռուստաընկերությունը:

Նրա տվյալներով՝ Դանլափը կյանքից հեռացել է Նյու Ջերսիի նահանգի Ֆլեմինգթոն քաղաքի մերձակա հիվանդանոցում:

Դանլափն ամենատերեց ամերիկուհու կարգավիճակում մնացել է միայն մի քանի ամիս: Այդ պատվաբեր ու պատկառելի կոչումը նրան էր անցել անցյալ տարվա հուլիսին, երբ մահացավ 113-ամյա Գոլդի Միքելսոնը: Այժմ, վիճակագիրների տվյալներով, ամենատարեց ամերիկուհին է դարձել 113-ամյա Դելֆին Գիբսոնը Փենսիլվանիայի նահանգից:

Ինչպես նշում է Fox News-ը, Դանլափը ծնվել է 1902 թվականի դեկտեմբերի 12-ին Նյու Ջերսիի նահանգի Նյուարկում, սակայն հաճախ էր «պակասեցնում» իր տարիքը:  Ադելը մշտ ասում էր, թե չգիտի իր երկարակեցության գաղտնիքը: Նախքան ամուսնանալը նա դասավանդում էր դպրոցում, իսկ հետո կյանքը նվիրել է ընտանիքին ու մեծացրել երեք երեխաների: Նրա ամուսինը մահացել էր 54 տարի առաջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



Նման նյութեր