«Հիզբոլլահն» ընդլայնում է ֆինանսական թևը, քանի որ Լիբանանի բանկային ճգնաժամը շարունակվում է
Լիբանանի բանկերի ասոցիացիան նախազգուշացրել է «բանկային հատվածը համակարգված ոչնչացնելու ծրագրի մասին, որն իրականացվում է ոչ ավելի, քան 50 վարձկանից կազմված խմբի կողմից»:
Ասոցիացիան նկատի ունի մի խումբ ցուցարարների, որոնք հինգշաբթի այրել էին բանկերը: Այն հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ձեր ավանդները մարելու համար անհրաժեշտ միջոցները բանկերում չեն, ուստի այդտեղ ուժով մուտք գործելը, դրանք ոչնչացնելը կամ դրանց պարունակությունը կոտրելը ձեզ օգուտ չեն բերի: Դուք միայն վնասում եք ինքներդ ձեզ և նվազեցնում ձեր իրավունքները վերականգնելու հնարավորությունները։ Եկել է ժամանակը, որ դուք հասկանաք, թե ով է խլել ձեր իրավունքները, ում վրա պետք է ուղղեք ձեր նետերը և ճնշում գործադրեք դրանք վերականգնելու համար»:
Շարունակությունը` shorturl.at/prI15