Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանը դադարեցրել է ինքնաթիռների ընդունումը
Advertisement 1000 x 90

Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանը դադարեցրել է ինքնաթիռների ընդունումը

Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանը դադարել է ինքնաթիռներ ընդունել, տեղեկացրել է քաղաքի կառավարությունը։ Չվերթների ձգձգումը հայտարարված է մինչեւ Մոսկվայի ժամանակով ժամը 12.00-ն։ Հաղորդագրությունում նշվել է, որ «օդանավակայանը եւ նրա ծառայություններն աշխատում են հաստիքային ռեժիմով», տեղեկացրել է «Կոմերսանտը»։

Ինչպես վկայում են օդանավերի շարժին հետեւող Flightradar24 սերվիսի տվյալները, քաղաքի եւ Լենինգրադի մարզի երկնքում այժմ քաղաքացիական ինքնաթիռներ չկան։ Մոսկվայից Պետերբուրգ չվերթները պտտվում են օդում կամ վերադառնում Մոսկվա։

РЕН հեռուստաալիքը, հղում կատարելով անանուն աղբյուրին, տեղեկացրել է, որ «Պուլկովո» օդանավակայանում օդային տարածքը փակ է 200 կիլոմետր շառավղով։ «Երկնքում ռազմական ինքնաթիռներ են, որոնվում է խախտում կատարածը»,- տեղեկացրել է հեռուստաալիքը։



Նման նյութեր