Արդեն որոշված է, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից Երևանի թիվ 1՝ Զեյթուն, Ավան, Նոր Նորք վարչական շրջանն ընդգրկող ընտրատարածքում կառաջադրվի Ստեփան Սաֆարյանը,և քննարկվում է Անահիտ Բախշյանին Կենտրոնում (Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն) կամ թիվ 3 (Մալաթիա Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջանն ընդգրկող) ընտրատարածքում առաջադրելու հարցը:
Այս մասին Tert.am-ին հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը:
Ըստ նրա` «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Արմեն Առաքելյանը կառաջադրվի Արաբկիրում` թիվ 2 ընտրատարածքում:
Արաբկիրում կառաջադրվի նաև անհատ ձեռներեց Արայիկ Խաչատրյանը, «Ծիր Կաթին» քոլեջի տնօրեն Լիաննա Չիթչյանը կառաջադրվի «Երևանի Կենտրոն» վարչական շրջանում, Լոռու մարզում կառաջադրվեն կուսակցության Լոռու մարզի տարածքայինի ղեկավար Վահան Մխիթարյանը, «Էլեկտրիկ Երևանից» Վաղինակ Շուշանյանը, քաղաքագետ Նարեկ Խանգելյանը:
Շիրակի մարզում` թիվ 11 ընտրատարածքում կառաջադրվի կուսակցության տարածքային կազմակերպության ղեկավար Արթուր Պողոսյանը, կուսակցության մամուլի խոսնակ Սոնա Մինասյանը կառաջադրվի Արմավիրի մարզն ընդգրկող թիվ`6 ընտրատարածքում:
«Էլեկտրիկ Երևանից» Հմայակ Մկրտչյանը կառաջադրվի Արարատում`թիվ 5 ընտրատարածքում, իսկ «Էլեկտրիկ Երևան» ՀԿ-ի նախագահ Նարեկ Այվազյանը` Երևանում, բայց դեռևս հստակ որոշված չէ և այս պահին քննարկվում են հնարավոր տարբերակները: