Քարդաշյան քույրերից ամենաերիտասարդը՝ Քայլի Ջենները, մի քանի օրում կորցրել է Instagram-ի իր օգտահաշվի ավելի քան 750.000 հետեւորդ: Այս մասին հայտնում է Independent-ը։
Social Blade ընկերության տվյալների բազայի համաձայն՝ անկումը սկսվել է չորեքշաբթի՝ փետրվարի 22-ին, երբ Քայլի Ջենները կորցրել է 124711 բաժանորդ։ Հաջորդ օրը դրանք պակասել են 38578-ով, իսկ մեկ օր անց՝ 49631-ով։Փետրվարի 27-ի դրությամբ Քարդաշյանների կլանի ամենաերիտասարդ ներկայացուցչի լսարանը պակասել է ավելի քան 750 հազար հետեւորդով։
Երկրպագուների թվի նվազումը կապված է 25-ամյա Քայլի Ջենների եւ 30-ամյա Սելենա Գոմեսի կոնֆլիկտի հետ, ով նախկինում սոցցանցում բաժանորդների քանակով գերազանցում էր նրան։ Այն բանից հետո, երբ երգչուհին սոցցանցերում կատակով տեսանյութ է հրապարակել եւ «պատահաբար» դժգոհել իր չափազանց լամինացված հոնքերից, Ջենները, ինչպես ենթադրել են ցանցի օգտատերերը, ծաղրել է նրան։ «Դա պատահականությո՞ւն էր»։