esla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը դարձյալ գլխավորում է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանշային աղյուսակը: Ինչպես հայտնում է Bloomberg-ը, ամերիկացին շրջանցել է ֆրանսիացի Բեռնար Ռենոյին, ով որոշ ժամանակ առաջինն էր։ Դա հնարավոր է դարձել Tesla-ի բաժնետոմսերի գնի շնորհիվ, որը թանկացել է գրեթե 70%-ով։ Հունվարի սկզբից ընկերության բաժնետոմսերը գրեթե կրկնապատկվել են։
Tesla-ի բաժնետոմսերը Նյու Յորքի ֆոնդային բորսայում թանկացել են մինչև 207,63 դոլար: Այս աճը գրանցվել է նաև ընկերության մեքենաների նկատմամբ պահանջարկի աճի շնորհիվ ընտրված մոդելների գների իջեցումից հետո։ Այժմ Մասկի կարողությունը կազմում է 187,1 միլիարդ դոլար, ինչը նրան բարձրացրել է ցուցակի առաջին հորիզոնական: Երկրորդը՝ Բեռնար Առնոն, ունի 185,3 միլիարդ կարողություն։ Նշենք, որ 73-ամյա ֆրանսիացին Louis Vuitton-ի հիմնադիրն է։