Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ կարգելափակի հանրապետությունում արտաքին ազդեցության գործակալների մասին օրենքի ընդունումը, եթե համապատասխան նախաձեռնությունը հաստատվի խորհրդարանի կողմից, գրում է «Նովոստի Գրուզիան»։ Նրա խոսքով՝ ինքը կտրականապես դեմ է այդ նախագծին։
«Ես կտրականապես դեմ եմ այն նախագծին, որը հիմա քննարկվում է։ Չեմ քննարկի։ Ես վետո կդնեմ <…> Այդ օրենքը կոչված է մեզ Եվրոպայից օտարելու համար»,- ասել է Զուրաբիշվիլին։
Ինչպես նշել է Վրաստանի նախագահը, նախաձեռնությունն անընդունելի է համարում և պատրաստ է կանխել դրա ընդունումը։ Միևնույն ժամանակ, «Նովոստի-Գրուզիա» պորտալն ընդգծում է, որ նախաձեռնությունը կարող է հավաքել անհրաժեշտ թվով ձայներ խորհրդարանում՝ չնայած լրագրողների, քաղաքական գործիչների, հասարակական գործիչների և նույնիսկ պետության ղեկավարի քննադատությանը։