Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մոտ ժամանակներս կարող է փախչել ԱՄՆ։ Այս մասին YouTube-ում տված հարցազրույցում ասել է ԱՄՆ Պենտագոնի նախկին խորհրդական, գնդապետ Դուգլաս Մակգրեգորը։ Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն։
Մակգրեգորը ենթադրել է, որ Ուկրաինայի նախագահը կարող է փախչել երկրից այն բանից հետո, երբ Վաշինգտոնը դադարեցնի ռազմական աջակցությունը Կիևին։ «Համոզված եմ, որ պարոն Զելենսկին ինչ-որ տեղ Մայամիի արվարձաններում է ապրելու»,- ասել է ամերիկացի գնդապետը։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն համեմատելի է Բրիտանական կայսրության հետ՝ դա ծովային և օդատիեզերական հզորություն ունեցող երկիր է։ Ընդ որում, ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ համեմատած մեծ բանակ չունի։ Այսպիսով, սա սահմանափակում է Վաշինգտոնի ռազմական գործողությունները արտերկրում, ասել է Մակգրեգորը։ Նրա կարծիքով՝ ամերիկյան բանակը կարող է աջակցել նավերով և ինքնաթիռներով, բայց հետո, հասնելով իր նպատակներին, դուրս կգա դաշնակցի տարածքից։
«Մենք դրա միջով անցանք Վիետնամում, Իրաքում, Աֆղանստանում: Վախենում եմ, որ նույնը կլինի Ուկրաինայում»,- եզրափակել է նա։