Երգչուհի Սելենա Գոմեսը խոստովանել է, որ ամոթի պատճառով է դադարել շփվել «Վեյվերլի Փլեյսի կախարդները» հեռուստասերիալից իր նախկին գործընկերների հետ, հայտնում է People-ը։
«Ես չէի ուզում, որ դուք՝ տղաներ, ինձ տեսնեիք այն վիճակում, որում գտնում էի: Որովհետև առաջին հերթին դուք ինձ կասեիք ճշմարտությունը, որն ինձ կվախեցներ։ Եվ երկրորդը, որովհետև չէի ուզում ձեզ հուսալքել»,- բացատրել է Գոմեսը:
Նա պարզաբանել է, որ դադարել է շփվել դերասաններ Ջենիֆեր Սթոունի և Դեյվիդ Դելյուզի հետ, որոնց հետ նկարահանվել է սերիալում, որը եթեր է հեռարձակվել 2007-ից 2012 թվականներին։ Գոմեսի խոսքով՝ ինքն ափսոսում է, որ կտրել է կապը արտիստների հետ։ Նախկին գործընկերները շնորհակալություն են հայտնել երգչուհուն ազնվության համար և ասել, որ իրենք իրենց են մեղադրում շփումը դադարեցնելու համար։