«Ահազանգ եմ ստացել շինարարից, որը մտահոգություն է հայտնել՝ Հաղթանակ կամրջի նորոգման աշխատանքների հետ կապված»․ Իզաբելլա Աբգարյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ահազանգ եմ ստացել շինարարից, որը մտահոգություն է հայտնել՝ Հաղթանակ կամրջի նորոգման աշխատանքների հետ կապված»․ Իզաբելլա Աբգարյան

Շինարարներ կա՞ն ինձ կարդացողների մեջ: Կամ, խնդրում եմ, նշեք մեկնաբանություններում, եթե ճանաչում եք:

Ահազանգ եմ ստացել շինարարից, որը մտահոգություն է հայտնել՝ Հաղթանակ կամրջի նորոգման աշխատանքների հետ կապված:

Համացանցում տեսնելով այս լուսանկարը, շինարարն ասում է, որ նորմերի խախտում կա. բացակայում է նախապատրաստական շերտը, «խճի վրա պետք է բետոն լինի՝ 10+10+10 ամեն կողմից 150 դասի բետոն»:

Ահազանգողը զգուշացնում է, որ նստվածք է առաջանալու, ջուրը դեպի մայթեր կուտակվելու է և քանդելու:

Քանի որ նման նրբությունների չեմ տիրապետում, հնարավորինս շատ մասնագիտական կարծիքներ եմ ակնկալում:

Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր