Ամերիկացի մոդելավորող Ռիկ Օուենսը կցանկանար, որ իր կյանքի մասին ֆիլմում իրեն մարմնավորեր Շերը
Advertisement 1000 x 90

Ամերիկացի մոդելավորող Ռիկ Օուենսը կցանկանար, որ իր կյանքի մասին ֆիլմում իրեն մարմնավորեր Շերը

Ամերիկացի մոդելավորող, գոթականության կնքահայր Ռիք Օուենսը կցանկանար, որ լեգենդար երգչուհի եւ դերասանուհի Շերը մարմնավորեր իրեն։

Dazed-ին տված հարցազրույցում Օուենսը պատմել է, թե որքան հուզված էր Շերն անցյալ սեպտեմբերին իր գարուն/ամառ 2023 շոուի ժամանակ եւ հույս ուներ նրա հետ սելֆի անել, բայց նա չափազանց զբաղված էր՝ շրջապատված իր մոդելների ամբոխով։

Շերը հայտնի է իր ձեւափոխվող էսթետիկայով, որն ընդգրկում է 50-ամյա կարիերան եւ հեշտությամբ կմարմնավորի նրան բնորոշ ոճը: Dazed-ը նշում է, որ Շերը կատարյալ կլիներ Օուենի դերի համար, սեռի տարբերությունն ամենեւին էլ խնդիր չի. պարզապես պատկերացրեք Քեյթ Բլանշեթին Բոբ Դիլանի դերում «Ես այստեղ չեմ» ֆիլմում կամ Թիլդա Սուինթոնին Օռլանդոյի դերում։ Պարզ է դառնում, որ օսկարակիր դերասանուհին կատարյալ է դերի համար։

news.am