Երկրպագուները կասկածում են, որ Քիմ Քարդաշյանը գաղտնի սիրավեպ ունի։ Ենթադրությունների պատճառ են դարձել Քիմի զարդերը` Միլանի Նորաձեւության շաբաթում։
42-ամյա հեռուստաաստղը վերջերս մասնակցել է Միլանի Նորաձեւության շաբաթին, որտեղ ցուցադրել է համարձակ զգեստներ: Դրանցից մեկը գրավել է երկրպագուների ուշադրությունը, մասնավորապես հանդերձանքին համապատասխ աքսեսուարները։ Քիմը կրում էր Dolce & Gabbana-ի կարմիր գույնի զգեստ՝ մինչեւ ծնկները հասնող երկարաճիտ կոշիկներ, իսկ պարանոցին՝ չոկեր։
Երկրպագուները հետաքրքրվել են՝ արդյոք Քիմն այս կերպ ակնարկում է նոր հարաբերությունների մասին: «Գուցե նա գաղտնի հանդիպում է ինչ-որ մեկի հետ: Եվ փորձում է ակնարկել»։