Լավ, որ դու չես արել մարտի մեկը, բա ո՞վ է արել․ hraparak.am
Advertisement 1000 x 90

Լավ, որ դու չես արել մարտի մեկը, բա ո՞վ է արել․ hraparak.am

Այնքան պարզ բացատրությու՜ն ունի մարտի մեկը։ Այն ինչ այս իշխանությունն արեց 2018- ից սկսած՝ կապիտուլյացիա, Արցախի տարածքների հանձնում, Հայաստանի սուվերեն տարածքում թուրքի ներկայություն, Հայաստանի թուրքացում, պետական կառույցների կազմալուծում, Բանակի թուլացում և հազար ու մի Հայաստանի պետականությունը սասանող քայլեր, ծրագրված էր անել 2008 թվականին։

Նայեք, ովքեր են կանգնած մարտի մեկի զոհերի հուշարձանի կողքին։ Նրանք, ովքեր 2008-ին պիտի բռնի ուժով զավթեին իշխանությունը և անեին այն նույն քայլերը, որը հիմա են անում։ Կանգնած են նրանք, ովքեր մարտի մեկին քրեական պատասխանատվության են ենթարկվել ու իշխանության գալով մի մեծ ռետին վերցրել ու ջնջել, որ իրենք դատվել են։ Ու մի անգամ իրենց հարց չեն տվել՝ լավ, որ մենք չենք չենք արել մարտի մեկը, բա ո՞ վ է արել։ Այդ ովը չկա։ Փաշինյան, այդ ովը չկա։ Որ դու չես արել մարտի մեկը, բա ո՞վ է արել։ Տեղից տեղ գնալու համար դիպուկահարներով ես գնում, մի փոքրիկ ակցիայի ժամանակ մարդկանց քացու տակ տալ ես տալիս, նռնակ ես գցում։ Վտանգված երկրի սուվերենությունը իշխանությունը չպահե՞ր։ 2018-ին չպահեցին, տեսաք, գլխներիս ինչ օյին բերեցիք։ Չեք հանգստանու՞մ, որ այդ նույնը չկարողացաք անել 15 տարի առաջ։ Լրագրողն ասում է՝ բա դուք ասում էիք բացահայտված է մարտի մեկը, ասում է՝ այո, ես  հիմա էլ եմ ասում, որ մարտի մեկը պիտի բացահայտվի։ Մարտի մեկը բացահայտված է, բայց մեղավորները պատժված չեն։ Ինչքա՞ն կարելի է այս ժողովրդին գլուխներով հաշվել։ «Պատերազմը» տանուլ տալը զինվորականության վրա գցելու, մարտի մեկի բացահայտումն էլ իրավաբանների վրա գցելու մանիպուլյացիան չի՜ գործում։

Ուզում եմ հարցնել այս իշխանությանը՝ որ մարտի մեկին գայիք իշխանության, այս նույն ծրագիրը չէի՞ք իրագործելու։ Ոչ ասելուն հավատացող չկա, եթե նույնն էիք անելու, լավ է, որ չեք եկել։ Լավ է, որ 15 տարով հետաձգվել է Արցախը հանձնելու, Հայաստանը ուժասպառ հիվանդ դարձնելու ծրագիրը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ «Հրապարակ օրաթերթ»