Տղամարդը լացի պատճառով՝ երեխային դուրս է նետել 2-րդ հարկի պատուհանից
Advertisement 1000 x 90

Տղամարդը լացի պատճառով՝ երեխային դուրս է նետել 2-րդ հարկի պատուհանից

Ռուսաստանում տղամարդը փորձել է ազատվել իր երկու տարեկան թոռնուհուց՝ նրան դուրս նետելով երկրորդ հարկի պատուհանից։ Այս մասին հայտնում են ՌԴ մարզային քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից, գրում է Gazeta-ն։

Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 22-ի գիշերը՝ Պրիուրալսկի շրջանի Ակսարկա գյուղում։ Հետաքննությունը պարզել է, որ 1969 թվականին ծնված հարբած ռուսաստանցուն նյարդայնացրել է երեխայի լացը, և վերջինս նրան ցած է նետել երկրորդ հարկի բարձրությունից։

Երեխան ողջ է մնացել։ Նա ընկել է ձնակույտի մեջ, որը մեղմացրել է անկումը։ Տղամարդու հարևանը լսել է երեխայի լացն ու աղջկան տուն բերել։

Քրեական գործ է հարուցվել «Անչափահասի նկատմամբ սպանության փորձի» հոդվածով։ Նշվում է, որ տղամարդը նախկինում քրեական հետապնդման է ենթարկվել։



Նման նյութեր