ՌԴ-ում ազգությամբ հայ տղամարդը դանակահարել է բժշկին՝ վերջինիս 12-ամյա դստեր աչքի առաջ
Advertisement 1000 x 90

ՌԴ-ում ազգությամբ հայ տղամարդը դանակահարել է բժշկին՝ վերջինիս 12-ամյա դստեր աչքի առաջ

ՌԴ Պրիմորսկի երկրամասի Արտյոմ քաղաքի բնակիչը դանակահարել է բժշկին, ով չէր կարողացել փրկել իր կնոջ հղիությունը։ Նշվում է, որ հանցագործությունը կատարվել է բժշկի 12-ամյա դստեր աչքի առաջ, հաղորդում է pravda.ru-ն։

Փետրվարի 28-ին Արտյոմ քաղաքի Ֆրունզեի փողոցի տներից մեկի բնակարանում հայտնաբերվել է դանակի բազմաթիվ վնասվածքներ ստացած տղամարդու դի։ Պարզվել է, որ զոհը քաղաքային հիվանդանոցի գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ, 58-ամյա Ալեքսանդր Ալշևսկին է։ Ավելին, սպանության վկան եղել է նրա դուստրը, որին հարձակվողը կապել էր սավանով, հայտնում է ФедералПресс-ը։

Մարտի 1-ին ՌԴ Ներքին գործերի կենտրոնական վարչության ներկայացուցիչները հայտնել են կասկածյալի անունը պարզվել է․ նա տեղի բնակիչ Նարեկ Պողոսյանն է։ Նույն օրը նա բերման է ենթարկվել, հարուցվել է քրեական գործ։ Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ Պողոսյանը եկել է Ալշևսկու տուն և սկանդալ սարքել, քանի որ բժիշկը չէր կարողացել փրկել իր կնոջ հղիությունը։ Նշվում է, որ մինչ այժմ այս վարկածը պաշտոնապես չի հաստատվել ՌԴ Ներքին գործերի կենտրոնական տնօրինության կողմից։

Հիվանդանոցի ղեկավարությունը հայտնել է, որ բժիշկ Ալշևսկին գինեկոլոգիական բաժանմունքը ղեկավարել է 13 տարի, և նրա ընդհանուր մասնագիտական ​​փորձը կազմում է գրեթե 40 տարի: