Օդի ջերմաստիճանը կբարձրանա 9 աստիճանով
Advertisement 1000 x 90

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 9 աստիճանով

Երևան քաղաքում՝ մարտի 3-6-ին 7-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև: Մարտի 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 6-ին սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ։

Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում` մարտի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը, 6-ին շրջանների զգալի մասում, 4-ի ցերեկը 5-ին, 7-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Մարտի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավային 4-6 մ/վրկ, մարտի 3-5-ին, 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վրկ, 6-ին՝ 28-33մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը մարտի 3-ի ցերեկը կնվազի 2-3, 4-6-ին գիշերը աստիճանաբար կբարձրանա 3-5, ցերեկը՝ 6-9 աստիճանով: