Ռուսաստանցի գործարար Օլեգ Դերիպասկան վստահ է, որ վաղ թե ուշ Ռուսաստանի մայրաքաղաքը պետք է տեղափոխվի Սիբիր, քանի որ այդ շրջանը գտնվում է երկրի կենտրոնում, իսկ պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների, ներդրումների և բնակավայրերի հիմնական հոսքը կլինի Ասիայից, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«Ես չեմ ասում, որ վաղը պետք է մայրաքաղաքը տեղափոխել Սիբիր, բայց, այնուամենայնիվ, վաղ թե ուշ դա պետք է արվի», – Կրասնոյարսկի տնտեսական ֆորումում «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Դերիպասկան: «Մայրաքաղաքը պետք է լինի Սիբիրում»,– ասել է գործարարը։
Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2022 թվականի մարտի 3-ին, Դերիպասկան, ելույթ ունենալով Կրասնոյարսկի տնտեսական ֆորումում, նույն թեզն է արտահայտել մայրաքաղաքը Սիբիր տեղափոխելու մասին։ «Ես միշտ ասում եմ՝ դա ուտոպիա է թվում, բայց ինչների՞ս է պետք Մոսկվա մայրաքաղաքը, եթե մենք մեր շահերն ունենք Ասիայում: Ե’վ հրթիռների, և’ մնացած ամեն ինչի համար պետք է, որ այն գտնվի Կրասնոյարսկի Նովոսիբիրսկում», – ասել էր Դերիպասկան։