Ռադարների միջոցով Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող մարդու մոտալուտ վայր ընկնելը կանխատեսելու միջոց է հայտնաբերվել
Advertisement 1000 x 90

Ռադարների միջոցով Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող մարդու մոտալուտ վայր ընկնելը կանխատեսելու միջոց է հայտնաբերվել

Գիտնականները ռադարների միջոցով Ալցհեյմերի հիվանդությամբ մարդու մոտալուտ վայր ընկնելը կանխատեսելու միջոց են հայտնաբերել։

Հայտնի է, որ Ալցհեյմերի հիվանդությունը կոգնիտիվ եւ շարժողական խանգարումներ է առաջացնում, եւ շատ մարդիկ այդ պատճառով քայլելիս կարող են ինքնաբերաբար ընկնել: Օրինակ, Միացյալ Նահանգներում 3 միլիոն տարեց մեծահասակ ամեն տարի դիմում է շտապ օգնության բաժանմունք ընկնելու հետեւանքով դժբախտ պատահարների պատճառով:

Այդ կապակցությամբ Սյուէչժի Ցզենը եւ Չալմերսի Տեխնոլոգիական համալսարանից նրա գործընկերները ստեղծել են ռադար, որը տվյալներ է ստանում մարդու քայլերի մասին եւ չափում դրանց պարամետրերը։ Այն ստեղծվել է հրդեհային ազդաշնանի կորպուսի չափով եւ կարող է օգտագործվել առողջապահության համակարգում, տանը կամ տարեցների խնամքի կենտրոններում։

«Հիմնական նշանը քայլի ժամանակի փոփոխությունն է։ Առողջ մարդը ճիշտ քայլվածք ունի։ Սակայն, ընկնելու վտանգի տակ գտնվող անձը հաճախ քայլի ժամանակի մեծ տատանումներ է ունենում: Օրինակ՝ առաջին քայլը կարող է մեկ վայրկյան տեւել, իսկ երկրորդը՝ երկու վայրկյան»,- բացատրում են գիտնականները։

Նման նշանների հայտնաբերման դեպքում կարելի է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել, ինչպիսիք են ֆիզիոթերապիան, անհատական ​​ուսուցումը կամ տնային միջավայրի հարմարեցումը, ինչը թույլ կտա խուսափել տառապանքներից եւ հիվանդանոցային ծախսատար բուժումից: Բացի օգտագործման համար հեշտ լինելուց, այս մեթոդի մեկ այլ առավելությունն այն է, որ այն տվյալները հավաքում է առանց տեսանկարահանման, առանց գաղտնիությունը խախտելու:

news.am