Աշխարհի վերջին առաջնությունում հորս համար բոլորը ուզում էին տեսնել Բրազիլիայի չեմպիոնությունը, սակայն իրադարձություններն այնքան էլ լավ չդասավորվեցին մեզ համար։ Երբ Բրազիլիան պարտություն էր կրում Խորվաթիայի ընտրանունց, այդ ժամանակ հորս վիճակն ավելի էր սկսում վատանալ։ Այս մասին պատմել է ֆուտբոլի արքա Պելեի դուստրը՝ Կելի Նասիմենտուն։
«Երբ արդեն հայտի էր դարձել, որ Բրազիլիան այլևս չի շարունակելու ելույթները Կատարի առաջնությունում, բոլորը մտնում էին հորս հիվանդասենյակ ու փորձում նրանից հետաքրքրվել, թե Բրազիլիայից հետո ո՞ր հավաքականին է երկրպագում, ու՞մ հաղթանակ է նախընտրում: Հայրս պատասխանել էր, որ ուզում է տեսնել Արգենտիանայի չեմպիոնությունը, քանի որ , ըստ հորս, Մեսսին արժանի էր դրան։ Հայրս ասել է, որ Արգենտինայի հավաքականի չեմպիոնության դեպքում գավաթը կմնա Հարավային Ամերիկայում։ Եզրափակչի ժամանակ հայրս արդեն շատ վատ վիճակում էր, չէր կարողանում հետևել խաղին, բայց նա հասկանում էր, որ Արգենտինան չեմպիոն է դառնում ու որ Մեսսիին պիտի բարձրացնի գավաթը»,- հավելել է նա։