Չինաստանում տղամարդիկ սկսել են համացանցում գովազդել կանացի ներքնազգեստներ՝ կին մոդելների փոխարեն
Advertisement 1000 x 90

Չինաստանում տղամարդիկ սկսել են համացանցում գովազդել կանացի ներքնազգեստներ՝ կին մոդելների փոխարեն

Չինաստանում տղամարդիկ տեղի կանոնակարգերի պատճառով սկսել են համացանցում գովազդել կանացի ներքնազգեստներ՝ կին մոդելների փոխարեն։ Համապատասխան տեղեկությունը հաղորդում է New York Post-ը։

Նշվում է, որ կին մոդելներին արգելվել է նման բաներ ցուցադրել խանութների առցանց հեռարձակումներում։ Սրա պատճառ է դարձել համացանցում անպարկեշտ նյութերի տարածումն արգելելու մասին օրենքը։

Statista-ի տվյալներով՝ 2023 թվականին երկրում առցանց գնումները գնահատվել են ավելի քան 700 միլիարդ դոլար: Իր հերթին, մանրածախ առևտրականները, որպեսզի շրջանցեն նշված արգելքը և չկորցնեն եկամուտը, սկսել են վարձել տղամարդկանց՝ զգեստապահարանի այս իրերը ցուցադրելու համար։