Մոսկվայում խեղդամահ են արել «Սպուտնիկ V»-ի ստեղծողներից մեկին
Advertisement 1000 x 90

Մոսկվայում խեղդամահ են արել «Սպուտնիկ V»-ի ստեղծողներից մեկին

Մոսկվայում վիճաբանության ժամանակ սպանվել է «Սպուտնիկ V» կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծողներից մեկը՝ գիտնական Անդրեյ Բոտիկովը, РБК-ին հայտնել է ՌԴ ՆԳՆ-ի աղբյուրը։

РБК-ի աղբյուրի փոխանցմամբ՝ սպանությունը տեղի է ունեցել Բոտիկովի և հյուրի միջև ծագած վիճաբանության ժամանակ։ Վերջինս խեղդամահ է արել գիտնականին։ Սպանությունը տեղի է ունեցել Մոսկվայի հյուսիս-արևմուտքում՝ Ռոգովա փողոցում գտնվող Բոտիկովի բնակարանում։

ՌԴ քննչական կոմիտեի մայրաքաղաքային գլխավոր գրասենյակից ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ «29-ամյա երիտասարդը վիճաբանել է տիրոջ հետ և գոտիով խեղդել նրան»։ Նա ձերբակալվել է և հարցաքննության ժամանակ ընդունել իր մեղքը։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ձերբակալվածը նախկինում քրեական պատասխանատվության է ենթարկվել ծանր հանցագործության համար։

 



Նման նյութեր