
Երգիչ Ֆիլիպ Կիրկորովը Prozvezd-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ սիրահարված է։
Կիրկորովի խոսքով՝ ինքը սիրահարվել է 2022 թվականի աշնանը։ Երաժիշտը չի պատմել ընտրյալի մասին և չի բացահայտել նրա անունը։ Նա նաեւ չի հստակեցրել՝ կապի մեջ է նրա հետ, թե ոչ։
«Այդպիսի աշնանային համբույր իմ կյանքում եղավ։ Բայց ես պահում և պաշտպանում եմ իմ զգացմունքներն օտարներից», – կիսվել է աստղը:
Կիրկորովը հավելել է, որ շարունակում է իր արտաքինի հետ փորձարկումներ անել։ Նա նաև խոստովանել է, որ իրեն առնվազն 33 տարեկան է զգում։