
Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանը կրկին մատնանշել է Այվազովսկու հայկական ծագումը։
«Այվազովսկին հայտնի ծովանկարիչ էր, որի տենչը դեպի ծովը սկսվել է հայրենիքից՝ այն ժամանակ Ռուսական կայսրության կազմում գտնվող Ղրիմից, իսկ այժմ՝ Ուկրաինայի։ Որպես քաղաքի հայ համայնքի անդամ՝ Այվազովսկին հարուստ մշակութային ու լեզվական ծագում ուներ։ Նա շատ է աշխատել եւ ցուցադրվել, այդ թվում՝ ժամանակակից Հայաստանի քաղաքներում, Վրաստանում, Իտալիայում, Ռուսաստանում, Թուրքիայում եւ Ուկրաինայում», – ասվում է ծովանկարչի ստեղծագործություններից մեկի մակագրության մեջ։