ՌԴ Կոմունիստական կուսակցությունից Սամարայի շրջանային դումայի պատգամավոր Միխայիլ Աբդալկինի վերաբերյալ, ով համացանցում տեսանյութ է տեղադրել, որտեղ ականջներից արիշտա կախած դիտում է Դաշնային ժողովին ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը, կազմվել է վարչական արձանագրություն՝ բանակը վարկաբեկելու հոդվածով։ Նյութերը հինգշաբթի օրը՝ մարտի 2-ին, հանձնվել են Նովոկույբիշեւսկ քաղաքի դատարան։ Դատական նիստը նշանակված է մարտի 7-ին։
Մարտի 2-ին Միխայիլ Աբդալկինը «ВКонтакте» սոցիալական ցանցի իր էջում հայտարարել է, որ գործը բացվել է «հենց տեսանյութի համար»։ «Մենք պայքարելու ենք, ապացուցելու ենք մեր անմեղությունը», – հավելել է նա։ Պատգամավորը, տեսանյութը հրապարակել է սոցցանցերի իր անձնական էջերում՝ նշելով, որ Պուտինի ուղերձը դիտել է շրջանային Դումայում Կոմունիստական կուսակցության խմբակցության ղեկավարության խնդրանքով․ «Լիովին աջակցում եմ, լիովին համաձայն եմ, հիանալի կատարում: Վերջին 23 տարում ես նման բան չեմ լսել։ Հաճելիորեն զարմացած եմ», – տեսանյութը մեկնաբանել է Աբդալկինը։