Ջոն Քենեդիի եղբորորդին հնարավոր է համարում, որ կառաջադրվի ԱՄՆ նախագահի թեկնածու
Advertisement 1000 x 90

Ջոն Քենեդիի եղբորորդին հնարավոր է համարում, որ կառաջադրվի ԱՄՆ նախագահի թեկնածու

ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի եղբորորդին՝ Ռոբերտ Քենեդի-կրտսերը, դիտարկում է 2024թ. նախագահական ընտրություններում առաջադրվելու հնարավորությունը՝ մարտահրավեր նետելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում։

Նա ասել է, որ իր կինը հավանություն է տալիս նրա այս ծրագրերին, տեղեկացրել է Fox News-ը։

«Ես մտածում եմ այդ մասին, այո։ Ես հաղթահարել եմ ամենամեծ խոչընդոտը՝ իմ կինը հավանություն է տվել դրան»,- ասել է Ռոբերտ Քենեդի-կրտսերը Նյու Հեմփշիրի Քաղաքականության ինստիտուտում ունեցած ելույթում։

Քենեդիի կինը՝ դերասանուհի Շերիլ Հայնսը, ներկա է եղել այդ ելույթին, Նյու Հեմփշիրի ինստիտուտը մոտ քառորդ դար նահանգում պարտադիր կայան է հանդիսանում Սպիտակ տան բարձրագույն պաշտոնի պոտենցիալ կամ իրական հավակնորդների համար։

Հանգուցյալ նախագահ Ջոն Քենեդիի եղբորորդին «ցմահ դեմոկրատ» է եւ ենթարկվում է քննադատության COVID-19-ի դեմ պատվաստման պայքարում ցուցաբերած ակտիվության համար։

Բայդենը պաշտոնապես չի հայտարարել 2024թ. ընտրարշավն սկսելու մասին, բայց քանիցս հայտարարել է, որ մտադիր է նորից առաջադրվել նախագահի պաշտոնում։

news.am