Նոր Զելանդիայում, Կերմադեկի արշիպելագում երկրաշարժ է տեղի ունեցել
Advertisement 1000 x 90

Նոր Զելանդիայում, Կերմադեկի արշիպելագում երկրաշարժ է տեղի ունեցել

Շաբաթ օրը 5,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Խաղաղ օվկիանոսում, Նոր Զելանդիայի կազմի մեջ մտնող Կերմադեկի արշիպելագում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին։

Կենտրոնի տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է 100 հազար բնակիչ ունեցող Տաուրանգա քաղաքից 761 կիլոմետր հյուսիս-արեւելք։ Օջախը գտնվել է 19 կիլոմետր խորության վրա։

Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։



Նման նյութեր