Մարտի 6-ին ցիկլոնի անցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում սպասվում է քամու ուժգնացում։ Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Վայոց ձորում, Կոտայքում, Սյունիքում և Արցախում 25-30 մ/վ, Արմավիրում, Արարատում և Երևանում՝ մինչև 17-20 մ/վ։
Հանրապետության տարածքում`մարտի 4-ի ցերեկը, 5-ին, 7-ին առանձին շրջաններում, 6-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Մարտի 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավային՝ 4-6 մ/վ, մարտի 4-5-ը, 7-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ, 6-ին՝ 25-30 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մարտի 4-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 6-9, գիշերը՝ 3-5 աստիճանով:
Երևան քաղաքում՝ մարտի 4-6-ը 7-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև: Մարտի 7-ի ցերեկը, 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 6-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։