Իրադրությունն Արցախի շուրջ բավականին լարված է և իմ տպավորությամբ, Ադրբեջանն ընդհանուր առմամբ դժգոհ լինելով իր հարձակման արդյունքից քննարկումների մեջ է` ի՞նչ անել, ե՞րբ անել և ո՞ր պահին․ Տիգրան Աբրահամյան
Advertisement 1000 x 90

Իրադրությունն Արցախի շուրջ բավականին լարված է և իմ տպավորությամբ, Ադրբեջանն ընդհանուր առմամբ դժգոհ լինելով իր հարձակման արդյունքից քննարկումների մեջ է` ի՞նչ անել, ե՞րբ անել և ո՞ր պահին․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Հասկանալու համար, թե մարտի 5-ին տեղի ունեցած ադրբեջանական հարձակումը ինչ սպառնալիքներ էր ներկսյացնում, ուզում եմ հանրության ուշադրությունը սևեռել մեկ այլ` չքննարկված կարևոր հանգամանքի վրա:

Արցախցի ոստիկանների նկատմամբ հարձակման վայրը` «Խայփալու»-ն, Շուշի քաղաքից ուղիղ գծով մոտ 1.5 կմ-ի վրա է:

««Խայփալու» տեղամասից Ստեփանակերտի ծայրամասային թաղամաս` Արմենավան, ուղիղ գծով ընդամենը 3կմ է:

Մարտերի էպիկենտրոնից մինչև Ստեփանակերտի կենտրոն, պայմանական քաղաքային մարզադաշտ, ուղիղ գծով շուրջ 5.5 կմ է:

Սա գրում եմ մեր այն հայրենակիցների համար, ովքեր տեղանքի առանձնահատկություններին օբյեկտիվ առումով չեն տիրապետում, իսկ սա կարևոր գործոն է հասկանալու, որ բուն վտանգավոր գոտին մայրաքաղաք Ստեփանակերտի «քթի տակ է» ու ցանկացած խնդիր ուղիղ ճանապարհ է բացելու դեպի Ստեփանակերտ:

Իրադրությունն Արցախի շուրջ բավականին լարված է և իմ տպավորությամբ, Ադրբեջանն ընդհանուր առմամբ դժգոհ լինելով իր հարձակման արդյունքից քննարկումների մեջ է` ի՞նչ անել, ե՞րբ անել և ո՞ր պահին:

Սա ահաբեկելու նպատակով չեմ ասում, այլ կոնկրետ պատրաստ լինելու, որպեսզի թշնամու հնարավոր շարժն ու գործողություններն ուղղակի տեսադիտարկման համակարգով չդիտենք, այլ եղած տեխնիկական հնարավորությունն օգտագործելով ժամանակին կանխենք, իսկ դա հնարավոր է»:



Նման նյութեր