– Լուկա, մեր նախորդ զրույցի ընթացքում նշել էիք, որ Հայաստանը Ձեզ համար երկրորդ տուն է դարձել։ Արդեն հաստատվե՞լ եք այստեղ։
– Ես սիրում եմ Հայաստանը, եւ իմ ժամանակի մեծ մասն այստեղ եմ անցկացնում։ Երեւանում արդեն ունեմ բնակարան։ Ինձ դուր է գալիս այստեղի առօրյան, ընկերասեր մարդիկ, եւ քանի որ քաղաքը փոքր է, հեշտությամբ ես կարողանում մի վայրից մյուսը տեղափոխվել։ Շատ հարմարավետ է այստեղ։
– Հայաստանի մասին հաճախ եք խոսում նաեւ ինստագրամյան Ձեր էջում։ Մեր դժվար օրերի մասին էլ պատմում էիք Ձեր հետեւորդներին․․․ Ինչպիսի՞ արձագանք էիք ստանում այդ հրապարակումներից հետո։
– Ինձ միշտ տհաճ է տեսնել մարդկանց տառապանքը՝ աշխարհի որ մասում էլ դա լինի, բայց, իհարկե, ցավն ավելի ուժգին ես զգում, երբ խոսքը մի երկրի մարդկանց մասին է, որն այդքան մոտ ես ընդունում քո սրտին։ Նկատեցի, որ մամուլը շատ չէր խոսում Հայաստանի շուրջ կատարվող իրադարձությունների մասին, այդպիսով որոշեցի ավելի լայն լսարանի համար կիսվել այդ ամենով։ Կարող եմ ասել, որ դա օգնեց ինֆորմացիան տարածելու հարցում։ Իմ հետեւորդներից շատերը ցնցված էին, բայց, ցավոք, ոչինչ չէին լսել այդ իրադարձությունների մասին։ Լավ է, որ, գոնե, սոցիալական մեդիայի միջոցով հնարավոր է տեղեկացնել մարդկանց։
Ավելի մանրամասն՝ news.am