Ֆիլիպինների հարավում 6.7 մագնիտուդ երկրաշարժ է արձանագրվել: Ինչպես հաղորդում է Interfax-ը, երկրաշարժը գրանցել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:
Ըստ այդ ծառայության տվյալների` երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Մինդանաո կղզու վրա գտնվող Թալիսայ քաղաքից երկու կիլոմետր դեպի հարավ-արևելք: Երկրաշարժի օջախը 10 կիլոմետր խորության վրա էր: