ԵՄ-ն այլևս կախված չէ ռուսական նավթից և գազից․ Ֆոն դեր Լեյեն
Advertisement 1000 x 90

ԵՄ-ն այլևս կախված չէ ռուսական նավթից և գազից․ Ֆոն դեր Լեյեն

Եվրամիությունը ազատվել է Ռուսաստանից գազի և նավթի մատակարարումներից կախվածությունից։ Այս մասին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

«Եվրոպայի կախվածությունը ռուսական նավթի և գազի մատակարարումներից այժմ անցյալում է: Ռուսաստանը 8 ամսում 80%-ով կրճատեց գազի արտահանումը դեպի Եվրոպա: Միասին մենք կարողացանք դա փոխհատուցել քրտնաջան աշխատանքի միջոցով:  Իհարկե, օգնեցին լավ ընկերները, այնպիսիք, ինչպիսիք են ԱՄՆ-ն և Նորվեգիան, որոնք մեզ աջակցում էին հեղուկ և խողովակաշարային գազի մատակարարումների հարցում»,- նշել է ֆոն դեր Լեյենը։

Նրա խոսքով, Մոսկվան ձգտում էր քանդել ԵՄ համախմբվածությունը՝ նվազեցնելով համայնքի երկրներին էներգիայի մատակարարումները։ «Հակառակը եղավ»,- հավելել է եվրոպացի պաշտոնյան։