Աջափնյակի կայարանի նախագծման առաջին փուլի աշխատանքները պատրաստ են։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը:
«Կայարանի ամբողջական նախագիծը պատրաստ կլինի մինչև տարվա վերջ, շինարարությունը կտևի 4 տարի։
Աջափնյակի կայարանի կառուցումը կավելացնի մետրոյով ուղևորափոխադրումները մոտ 20%-ով և կլինի առաջին մեծ քայլը մետրոպոլիտենի ընդլայնման ուղղությամբ։
Սիրելի աջափնյակցինե՛ր,
Սիրելի երևանցինե՛ր,
Ի հեճուկս բոլոր թերահավատների, Աջափնյակի կայարանը կառուցվելո՛ւ է»,- գրել է Ավինյանը՝ կից հրապարակելով լուսանկարներ: