«Ռասինգ Աբիջան» ակումբի ֆուտբոլիստ Սիլլա Մուստաֆան մահացել է ՍՕԼ- դեմ խաղից հետո, հայտնում է TMW-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մարզիկը մահացել է մարտի 5-ին։ Հանդիպման ժամանակ նա վատացել է ու կորցրել գիտակցությունը։ Ակումբի նախագահ Լոգոսինա Սիսեն հայտնել է, որ Մուստաֆան մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։ Նա 21 տարեկան էր։ Նշվում է, որ մահվան պատճառը կարող էր լինել սրտի կաթվածը։
Միջադեպից հետո կոտդիվուարցի հայտնի նախկին ֆուտբոլիստ Դիդյե Դրոգբան Twitter-ում քննադատել է տեղի լիգային։ Նրա կարծիքով՝ մարզական բժշկությունը երկրում չի գործում։
Մուստաֆան տեղափոխվել էր «Ռասինգ Աբիջան» 2022 թվականի սեպտեմբերին։ 20 հանդիպումներից հետո թիմը գտնվում է Լիգա 1-ի Կոտ դ’Իվուարի մրցաշարային աղյուսակի յոթերորդ տեղում։