Թուրքիայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 46 հազարը
Advertisement 1000 x 90

Թուրքիայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 46 հազարը

Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 46 հազարը։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Երկրաշարժերի հետևանքով կորցրել ենք մեր 46104 քաղաքացիներին: Փետրվարի 6-ի առաջին երկրաշարժից հետո մենք՝ կառավարությունը, բոլոր գերատեսչությունները, շտապ մոբիլիզացվել ենք»,- կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է նա։։

«Ավերածությունն այնքան մեծ էր, որ առաջին ժամերին չկարողացանք հասնել այն ինտենսիվ աշխատանքին, որը ակնկալում էինք: Բայց մենք չհուսահատվեցինք այս դժվարությունների առաջ և մի քանի ժամվա ընթացքում ակտիվացրինք աշխատանքը բոլոր մակարդակներում՝ առաջնահերթություն տալով փրկարարական աշխատանքներին»,- ասել է Թուրքիայի նախագահը։ Նա նշել է, որ աղետի շրջաններում 230 հազար շենք այլեւս չի կարող օգտագործվել։

Էրդողանի խոսքով՝ ավելի քան 3 միլիոն մարդ աղետի գոտուց դուրս է բերվել այլ շրջաններ։ Բնակչության մի մասը հաստատվել է գյուղերում։ Նա ասել է, որ իշխանությունները նախատեսում են ընդլայնել կարիքավորների համար կոնտեյներային քաղաքների տարածքը և երկու ամսվա ընթացքում կառուցել քաղաքներ ևս 100,000 կոնտեյների համար՝ որպես ժամանակավոր կացարան իրենց տները կորցրածների համար։ Մեկ տարվա ընթացքում նա խոստացել է տուժած շրջանների բնակչության համար կառուցել բնակելի շենքեր։



Նման նյութեր