Կինն իր կյանքի գնով փրկել է դստերը հսկայական վարազից
Advertisement 1000 x 90

Կինն իր կյանքի գնով փրկել է դստերը հսկայական վարազից

Հնդկաստանի Չհատիսգար նահանգի գյուղերից մեկի բնակչուհին իր կյանքի գնով փրկել է դստերը նրա վրա հարձակված հսկայական վարազից և մահացել։ Այս մասին հայտնում է Times of India-ն։

45-ամյա Դուվասիան և նրա 11-ամյա դուստրը՝ Ռինկին, աշխատելիս են եղել դաշտերում, երբ նրանց կողքով վայրի խոզերի երամակ է անցել։ Կինը մտածել է, թե դա տուն վերադարձող ցլերն են, և ուշադրություն չի դարձրել կենդանիներին։ Բայց շուտով խշշոց է լսվել, և հնդկուհին տեսել է մի մեծ վարազ, որը ինչ-ինչ պատճառներով հետ էր մնացել երամակից։ Կենդանին սկսել է վազել կնոջ դստեր ուղղությամբ։

Այդ պահին Դուվասիան և Ռինկին գտնվում էին միմյանցից մեկ մետր հեռավորության վրա և բրիչով փորում էին հողը։ Հնդկուհին շտապել է օգնել դստերը, բռնել ու մի կողմ է գցել նրան։ Այդ պահին վարազը ցատկել է և ժանիքները խրել Դուվասիայի ոտքի մեջ։ Կինը բղավել է դստեր վրա, որ նա վազի տուն և բրիչը թափահարել վարազի վրա՝ հույս ունենալով, որ կենդանին կփախչի, սակայն դա ավելի է զայրացել գազանին։

Վարազը խճճվել է հնդկուհու սարիի մեջ և սկսել է ժանիքներով հարվածել նրան՝ փորձելով ազատվել։ Դուվասիան ընկել է գետնին, բայց շարունակել է բրիչով ծեծել կենդանուն։ Դա շարունակվել է մի քանի վայրկյան։ Թեև մյուս գյուղացիները Դուվասիայից հեռու չէին, սակայն չհասցրին օգնել կնոջը։

Հանկարծ վարազն ընկել է կնոջ վրա ու սատկել։ Մինչ կինը մահամերձ էր, գյուղացիները հավաքվել էին շուրջը և կռացել նրա վրա։ Հնդկուհու դուստրը դեպքի վայր է վերադարձել հոր հետ։ Դուվասիան վերջին անգամ համոզվել է, որ Ռինկին ապահով է և մի քանի րոպե անց մահացել։ Նրա համար աղոթել են տասնյակ գյուղացիներ։ Հարյուրավոր մարդիկ են հավաքվել գյուղում, որը գտնվում է Կորբա քաղաքից 100 կիլոմետր հեռավորության վրա՝ հարգանքի տուրք մատուցելու խիզախ կնոջը։

Ավելի ուշ դեպքի վայր ժամանած ոստիկաններին զարմացրել է վարազի մեծ չափը։ Մահացածի ընտանիքն արդեն ստացել է 25 հազար ռուփի վճարում։ Փաստաթղթերի ձևակերպումի ավարտից հետո մնացած 575 հազար ռուփի փոխհատուցումը նույնպես կտրվի ընտանիքին։



Նման նյութեր