Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսիի կերպարը կդառնա անիմացիոն սերիալի հերոս։ Բազմասերիանոց մուլտֆիլմը կպատմի Մեսիի մանկության մասին, մասամբ իրական դեպքերի հիման վրա։ Սյուժեի մի մասն էլ կլինի գեղարվեստական հորինվածք։ Սերիալը կարտադրի Sony Music Entertainment-ը անգլերեն, իսպաներեն։ Ցուցադրման հարթակը դեռ որոշված չէ։
«Մանկուց միշտ սիրել եմ մուլտսերիալներ։ Իմ երեխաներն էլ անիմացիոն հերոսների մեծ երկրպագուներ են։ Անիմացիոն նախագծում մասնակցելու հնարավորությունն ինձ երջանկացնում է, քանի որ երազանքներիցս մեկն է եղել։ Շնորհակալ եմ Sony Music-ին նախագծին միանալու համար։ Հույս ունենք, որ բոլորը, հատկապես, երեխաները կհավանեն արդյունքը»,- Մեսիի խոսքը մեջբերում է Deadline-ը։